Հասարակություն

Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) ավտոճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածը։ 9.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ սկիզբ առնելով Մասիսի տրանսպորտային հանգույցից։

Շինարարական աշխատանքները կատարել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով։ Տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։

Շինաշխատանքները մեկնարկել էին 2023 թվականին։

Հիմնանորոգվել են երթևեկելի մասը, իջատեղերն ու մուտքերը, տեղադրվել են ջրահեռացման վաքեր, լրացվել և հարթեցվել են կողնակները, հիմնանորոգվել են նաև արհեստական կառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհին առկա կամուրջն ու ուղեանցը։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։