Մամուլ
Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը. «Հրապարակ»
Գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը մեկ ձեռքի վրա հաշված ՀՀԿ-ականներ են մասնակցել՝ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը՝ Մխիկը, և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, նաև Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանը։
ՊՆ-ն այս նախագծի համար տալիս է միայն 25 քվոտա. «Ժողովուրդ»
Այժմ ունենք երկու ակումբ, որից մեկը խաղում է Պրեմիեր լիգայում, մյուսը՝ Առաջին խմբում։ Երկու ակումբների համար անհրաժեշտ է 50-ից ավելի ֆուտբոլիստ, սակայն Պաշտպանության նախարարությունն այս նախագծի համար տալիս է միայն 25 քվոտա։
«Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ. «Հրապարակ»
Չնայած մտահոգություններին, որ կարող է կրկնվել Փառուխի դեպքերի միջադեպը, երբ պատգամավորներին Լաչինի անցակետից հետ վերադարձրեցին՝ թույլ չտալով մուտք գործել Արցախ, նրանք երեկ անարգել անցել են։
«Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ. «Հրապարակ»
Սեպտեմբերի 12-ին կմեկնարկի ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ Ամիսներ շարունակ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ:
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Պատրոն Դավոյին, և նրա քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՊՆ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գործով ԱԱԾ-ն նաև մեղադրանք է առաջադրել բանակին զենք մատակարարող հայտնի գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, և նրա քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին: