Մամուլ
Հայկ Մարությանի թիմակիցն իրենից հարուստ է. «Ժողովուրդ»
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի եկամուտները գերազանցում են կուսակցության ղեկավար Հայկ Մարությանի եկամուտները։
ՀՀԿ-ն փորձում է «գույքագրել» ունեցածը․ «Հրապարակ»
Կուսակցությունից վստահեցնում են, թե «նկատելիորեն մեծացել է ՀՀԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը, նախկին «վտակները», որոնք 18-ից հետո հեռացել էին «մայր գետից», նորից հուն են վերադառնում, իսկ բնակչության թիվ մեկ մտահոգությունը կապված է երկրի անվտանգության հետ, մարդիկ Հայաստանի նկատմամբ հարձակման վտանգ են զգում»:
Ի՞նչ ընթացքում է բռնի տեղահանման արդյունքում մարդկանց մահվան առթիվ քրեական վարույթը․ «Փաստ»
Հոկտեմբերի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂում ունենք 200-ից ավելի զոհ, 42 անհետ կորած, գաղթելիս՝ 64 մահացած, 16 գերի:
Վազգեն Մանուկյանը փորձել է հանդիպել Լևոն Տեր–Պետրոսյանի՞ն․ «Հրապարակ»
Մենք կապվեցինք Վազգեն Մանուկյանի հետ, հետաքրքրվեցինք այս միջադեպով՝ իսկապե՞ս առաջարկել է հանդիպել, և մերժվել է իր առաջարկը: Նա ուշադիր լսեց մեր հարցը և ասաց. «Ես Ձեր ասածը ո՛չ կհաստատեմ և ո՛չ էլ կհերքեմ: Շատ շնորհակալ եմ»:
Դատարանի բակում հնչած կրակոցների կիզակետում պատահական մարդիկ չեն․ «Ժողովուրդ»
Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել և կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: