Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.42

EUR428.25

RUB4.30

Երևան 10 ℃

Рус Eng

Էկոնոմիկայի նախարարությունը 30 հազար դրամանոց շարֆ է գնել․ «Հրապարակ»

Մամուլ

15 Նոյեմբերի, 9:23

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 10-ին մեկ անձից գնման ընթացակարգով կանացի շարֆ է գնել, որի արժեքը 30 հազար դրամ է։ 

Շարֆը Turquoise Meadow ապրանքանիշի է, այն գնվել է «Արդեան» ընկերությունից։ 

Նշենք, որ գնումը չի կատարվել «ներկայացուցչական գնումների» անվան տակ, ինչպես էկոնոմիկայի նախարարության այլ գնումներ՝ ճաշի կազմակերպում, ժամանող հյուրերի սպասարկում և այլն, ուստի հարց է առաջանում, թե ում համար են պետական միջոցներից 30 հազար դրամանոց շարֆ գնել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում