Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

Թափուր պաշտոնները դեռ չեն համալրվել․ «Հրապարակ»

Մամուլ

15 Նոյեմբերի, 9:11

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թափուր հաստիքներն ամիսներով, անգամ տարիներով չեն համալրվում: Օրինակ, ավելի քան երկու շաբաթ է՝ մեկնարկել է ամենամյա ձմեռային զորակոչը, սակայն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնն ավելի քան 3 ամիս է՝ թափուր է։ Օգոստոսի վերջերին այդ պաշտոնից ազատվեց Արմեն Ավթանդիլյանը:

Նրա ազատվելուց հետո լուրեր տարածվեցին, թե իրավապահ համակարգը զինկոմիսարիատներում ուսումնասիրություններ է կատարում, կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ եկել, մեծ թվով զինվորների են տարկետում տալիս կամ ազատում ծառայությունից, և Ավթանդիլյանի ազատումը դրանով էր պայմանավորված: Իշխանությունն ուզում է ավելի «ձիգ» կադրով փոխարինել նրան: Սակայն փաստն այն է, որ դեռ փոխարինող չեն գտել, և ժամանակավոր պաշտոնակատարն է գործը «յոլա տանում»։

Նույն իրավիճակն է նաև Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում․ օգոստոսի 5-ից՝ Սերգեյ Ատոմյանին ազատելուց հետո, կալանավայրերի ծառայությունը պետ չունի: Իշխանական շրջանակներում խոսում են, որ այս պաշտոնում էլ հարմար թեկնածու չեն գտնում:  Խոսակցություններ կան, որ Քննչական կոմիտեի նախկին պետ, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին են առաջարկել, նա չի համաձայնել»։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը