Քաղաքական
«ՀՀ անկախությանը հերթական անգամ սպառնում է Ադրբեջանի դաժան վարչակարգը»․ Ադամ Շիֆ
Ես կոչ եմ անում վարչակազմին անհապաղ միջամտել՝ բռնությանը վերջ տալու համար։ Եվ ես միշտ համերաշխ եմ լինելու հայ ժողովրդի հետ։
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
«Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ, եթե իրավիճակը ԼՂ-ում վատթարանա»․ Բորել
Եվրոպական Միությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք հայտնում այդ էսկալացիայի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին նշված է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԶՈւ-ն միտումնավոր հրետակոծության է ենթարկել Ստեփանակերտը և այլ բնակավայրերը․ դեսպան Պապիկյան
Դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները:
«Չեմ կարծում, թե բոլորս պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որ ՌԴ-ի խաղաղապահ զորախումը ԼՂ-ում ունեցել է». Փաշինյան
Ռուսական մամուլում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն արդեն երկար ժամանակ է՝ փորձում է պատասխանատվությունը իր անհաջողությունների համար դնել ՌԴ-ի վրա: