Քաղաքական
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնևում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին:
Ուրուգվայում բացվել է Հայաստանի դեսպանությունը
Հպարտությամբ կարող ենք նկատել, որ այդ բացը լրացված է։ Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Ուրուգվայի դրոշը, և Մոնտեվիդեոյում գործում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։
«Ժողովրդապետության ամենաառանցքային գործոնը քաղաքացին է». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին-1» խոստացված հոլովակը։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ
Մարտի 21-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նորվեգիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնը։
«Այստեղ եմ երախտիք հայտնելու»․ Միրզոյանը՝ Ուրուգվայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
Արարատ Միրզոյանը շեշտել է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները: