Վերլուծություն
Դիվանագիտությունը բիզնեսի վերածած մարդիկ պաշտոնանկությունից հետո են հիշում Արցախը
ԱԺ-ի ընդդիմության բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցների թվում են նաև ՀՀ ԱԳՆ մի խումբ նախկին պաշտոնյաներ, որոնք շաբաթներ առաջ մի խումբ հայտնի անձանց հետ հայտարարություն-մանիֆեստ էին տարածել՝ «Արցախի ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» ճչացող, պաթոսային ու «ֆիդայական» վերնագրով։

Իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության վերջի սկիզբը. լճացում՝ մինչև վերջ
Շուրջ մեկ ամիս է՝ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները շարունակում են հանրահավաքները և բողոքի ակցիաները։ Իհարկե, ընդվզման գործողություններ իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել առկա մթնոլորտը, սեփական հնարավորությունները և քայլերի համապատասխանությունը տվյալ մթնոլորտին ու ակնկալվող արդյունքները։ Այս առումով՝ ընդդիմության գործողությունները թվում են ոչ համարժեք։

Տիեզերական արբանյակը՝ պատերազմից հետո Հայաստանի կարևոր ձեռքբերում
Այսօր ՀՀ վարչապետը կառավարության նիստին հայտարարեց. «2022թ. մայիսի 25-ին՝ ժամը 22։35-ին, ԱՄՆ Կանավերել հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»: Առաջին արբանյակը նշանավորում է ՀՀ տիեզերական ծրագրի մեկնարկը։

Բրյուսելն ու Մոսկվան Լեռնային Ղարաբաղը դարձրել են կռվախնձոր
44-օրյա պատերազմից հետո ընթացող բանակցային գործընթացն էականորեն տարբերվում է նախկինում ծավալվածից՝ մի շարք բաղադրիչներով։
Ո՞վ է փակելու Էրդողանի «լավության» հաշիվը. Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ն
Ֆինլանդիայի ու Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին միանալու ցանկության բարձրաձայնումից հետո ուկրաինական ճգնաժամը մուտք գործեց որակապես նոր փուլ։