Արցախ
Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ` նրանց առաջարկով։

Արայիկ Հարությունյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ։

Սամվել Բաբայանը դեմ չէ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և այնտեղ ընդգրկվելու գաղափարին
Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ մեկնաբանությամբ։

«Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն». Արցախի ԱԺ նախագահ
Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:
Սամվել Բաբայանին 9 ամսում մի անգամ եմ տեսել
«Չգիտեմ ինչի մասին է խոսում պարոն Բաբայանը։ Իրեն 9 ամսում մի անգամ եմ տեսել, հանդիպումն էր քաղաքացիների հե,տ որին ներկա էր 35 մարդ, ու ես էի, որ գնացել էի իրան լսելու»,- հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։