Սամվել Բաբայանը դեմ չէ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և այնտեղ ընդգրկվելու գաղափարին
Արցախ
19 Մայիսի 2023, 12:59«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ մեկնաբանությամբ։
«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։
Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»,- ասված է մեկնաբանության մեջ։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն