Արցախ
7 բուժառու Հայաստանից վերադարձել է Արցախ
7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ 4 հարց է քննարկվել. ԱՀ ԱԽ-ն մանրամասներ է հայտնել
Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ի կատարումն Արցախի ԱԽ խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր։

Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է գործարարների հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 2-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի հետ միասին հանդիպել է գործարար հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել
Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Արցախում 27 անձ սննդային թունավորում է ստացել՝ օգտվելով նույն սննդի կետից․ վերջինիս գործունեությունը կասեցվել է
Պարզվել է, որ աշխատակիցների մոտ և սննդի մնացորդներում առկա է Salmonell Enteritidis մանրէ, որի հիման վրա Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից կայացվել է արտադրանքի իրացումը կասեցնելու որոշում։