Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել
Արցախ
2 Մարտի, 20:19
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանումը։
ՌԴ ՊՆ տեղեկագրում ասվում է, որ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Տուժածներ չկան։ Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Հետևեք մեզ Telegram-ում