Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Արցախում 27 անձ սննդային թունավորում է ստացել՝ օգտվելով նույն սննդի կետից․ վերջինիս գործունեությունը կասեցվել է

Արցախ

2 Մարտի, 19:54

Փետրվարի 25-ին Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք են դիմել մինչ 18 տարեկան տասնմեկ և չորս չափահաս հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում: 

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները փետրվարի 23-ին  անհատ ձեռնարկատեր Աշխեն Դադայան տնտեսավարող սուբյեկտի «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի կազմակերպությունում ներկա են եղել միջոցառման: Օպերատիվ վերլուծելով իրավիճակը, առկա հավանական բարձր ռիսկերը՝ նույն օբյեկտում հետագա նման դեպքերը կանխարգելելու նպատակով Կոմիտեի նախագահի հանձնարարականով սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության պետն այցելել է տվյալ հանրային սննդի կազմակերպություն, ներկայացրել հնարավոր ռիսկերը, վտանգները և կասեցրել խոհանոցի գործունեությունը։  

Փետրվարի 27-ին, Կոմիտեի տեսուչների կողմից տվյալ հանրային սննդի կազմակերպությունում իրականացվել է դիտարկում: Ընկերության բոլոր 12 աշխատողների սանիտարական գրքույկները ժամկետանց լինելու պատճառով կայացվել է որոշում նրանց աշխատանքի չթույլատրելու վերաբերյալ, տրվել է հանձնարարական խախտումը վերացնելու և տեսչությանը հայտնելու մասին։ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով կատարվել են նմուշառումներ։ Պարզվել է, որ աշխատակիցների մոտ և սննդի մնացորդներում առկա է Salmonell Enteritidis մանրէ, որի հիման վրա Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից կայացվել է արտադրանքի իրացումը կասեցնելու որոշում։ 

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից դիտարկումներ են իրականացվել նաև հումքի մատակարար ընկերություններում, որտեղ խախտումներ չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ, «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի հետ կապված թունավորման դեպք է արձանագրվել 27 անձանց մոտ, ովքեր սննդից օգտվել են փետրվարի 23-ին:

Ընկերության գործունեությունը կթույլատրվի շարունակել միայն արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաև փորձնական արտադրանքի՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում օրենքի համապատասխանությունը փաստվելուց հետո։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը