Հայաստան
Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ
«Եթե նման հանդիպում նախատեսվի, մենք հավելյալ կտեղեկացնենք»,- հայտնեցին վարչապետի աշխատակազմից։
Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից, ժամը 9:00-ից:
ՊԵԿ-ն ադամանդների ապօրինի տեղափոխման դեպք է կանխել
Օրերս Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին՝ կազմակերպության կողմից տրված լիազորագրով, ժամանակավոր պահպանության է հանձնել շուրջ 3367.2 կարատ մշակված ադամանդ՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի։
Արարատ Միրզոյանն ու Արմեն Գրիգորյանը ևս մեկնել են Մյունխեն
Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Մյունխեն են մեկնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ջրվեժում խանութից գողություն է կատարել, Երևանում` ավազակություն
32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել գողության և ավազակության հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: