Տեսակետ

«Փակ շուկայի» գետնանցումում կտեղադրվի վերելակ. թեքահարթակից օգտվելը գրեթե անհնարին էր լինելու

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Անդրադառնալով լրատվականներում տեղ գտած «Փակ շուկայի գետնացումը չունի թեքահարթակ» հոդվածներին, տեղեկացնեմ, որ դեռ 10 օր առաջ գետնանցում այցիցս հետո այդ խնդրի մասին խոսել եմ շին բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի հետ, նա հավաստիացրեց, որ նախատեսված է թեքահարթակի փոխարեն վերելակի տեղադրում, երբ մրցույթով մասնավորի տրամադրվի: Ի դեպ՝ քաղաքում, շատ տեղերում գետնացումները նախկինում «սխալ» են կառուցվել, աստիճանների անհրաժեշտ անկյունը կտրուկ է և լայնանալու տարածք չկա և այդ պատճառով ամենառացիոնալ լուծումը վերելակներն են: Պետք չի անել՝ ուղղակի անելու համար, եթե թեքահարթակից օգտվելը գրեթե անհնարին է լինելու»: