Քաղաքական

Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ այս պահին  պայմանավորվածություն չկա. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Եթե նման հանդիպում նախատեսվի, մենք կտեղեկացնենք»,- հայտնեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: