Հայաստան
ԵԱՏՄ հանձնաժողովը կսահմանի էլեկտրոնային հարթակների ստեղծման հնարավորություն
Համաձայնագրի 5.7 հոդվածը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև էլեկտրոնային տեղեկատվության կանոնային փոխանակում ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի հիման վրա. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը փետրվարի 20-ին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում:
Կաթողիկոսն ընդունել է արցախցի մի խումբ երիտասարդների
Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող արցախցի մի խումբ երիտասարդների։
Անցած շաբաթ արձանագրվել է հրդեհի 105 դեպք
Փետրվարի 13-ից 19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 435 դեպք, որից 172-ը՝ արտակարգ:
Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ նորանշանակ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Նոր Կեսարիա գյուղում ծիրանի մոտ 100 ծառ է այրվել
Փետրվարի 20-ին, ժամը 14։41-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղի սկզբնամասում այրվում է ծիրանի այգի: