Հասարակություն

ԵԱՏՄ հանձնաժողովը կսահմանի էլեկտրոնային հարթակների ստեղծման հնարավորություն

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ««2018 թվականի հունիսի 28-ին ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն՝ տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտարարել է, որ խորհրդարանի վավերացմանը ներկայացված համաձայնագրի 5.7 հոդվածը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության  միջև էլեկտրոնային տեղեկատվության կանոնային փոխանակում ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի հիման վրա։

Նրա խոսքով տեղեկատվության տրամադրումը կրում է վարչարարության իրականացման և արտաքին առևտրի կանոնակարգման նպատակ: Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ հանձնաժողովը կսահմանի էլեկտրոնային հարթակների ստեղծման հնարավորություն և կապահովի այդ տեղեկատվության տրամադրումը:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: