Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 12 ℃

Рус Eng

Բացահայտվել է կաշառակերության երկու դեպք

Հասարակություն

20 Փետրվարի, 16:41

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 16, ընտանեկան բռնության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, համակարգչային հանցագործության և կաշառակերության՝ 2-ական, սպանության փորձի, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, սառը զենք կրելու և հոգեկան ներգործության, հոգեմետ նյութերի օրինական շրջանառության կանոնները խախտելու, խոշտանգման ու անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքի շրջանառության, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 24 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, ավազակային հարձակման ու կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 43-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը