Հայաստան
ՀՀ ՊՆ-ն հերքել է սահմանային կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Փրկարարները ծննդկանին իրենց մեքենայով մոտեցրել են Շտապօգնությանը
Փրկարարները Մ. Գ.-ին (ծնված 1999 թ․) մոտ 300 մ պատգարակել են դեպի մարտական հաշվարկ, այնուհետև՝ փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ։
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։
Կարեն Կարապետյանը՝ ՀՀ արդարադատության փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
Արտակ Պողոսյանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Պողոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։