Հայաստան
Ուժեղ քամիների հետևանքով Գեղարքունիքի մի քանի գյուղ հոսանքազրկվել է
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։
Մեկնարկել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Օդանավը Երևան ժամանելու փոխարեն վայրէջք կատարեց Իրանում, ինչը մեծ խնդիրներ առաջացրեց. փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն անդրադարձել է հայկական օդանավի՝ Իրանում վայրէջք կատարելու միջադեպին։
Կեղծ 20.000-անոցով բենզին է լիցքավորել
Փետրվարի 21-ին, ժամը 04.15-ին, Գյումրիի Երևանյան խճուղու բենզալցակայանի լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 03.25-ի սահմաններում անծանոթ տղամարդը «Մերսեդես» մակնիշի իր մեքենան 5000 դրամի բենզին էր լիցքավորել, ապա ստանալով 20 000 դրամի մանրը՝ հեռացել էր: Ինքը հետո նկատել էր, որ 20 000 դրամը կեղծ է:
ՀՀ ՊՆ-ն հերքել է սահմանային կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։