Հայաստան
Կսահմանազատվեն դատախազների խմբի ղեկավարի և անդամների լիազորությունների շրջանակները
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե և ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Զինդատախազը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հանցագործությունը ծնող պատճառների ու պայմանների բացահայտմանը
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի գլխավորությամբ 2023 թվականի փետրվարի 14-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ամփոփվել են Լոռու, Գորիսի, Եղեգնաձորի, Շիրակի, Սևանի և Երևանի կայազորների զինվորական դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները:
Կխթանվի ՀՀ և ՌԴ միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցությունը
Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ` սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությունները:
Դատավոր Արթուր Ստեփանյանին հայտարարվեց նկատողություն
ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը։
Տորք Անգեղ հուշակոթողի հարակից տարածքը կվերածվի նորաոճ հանգստի գոտու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Շուտով Տորք Անգեղ հուշակոթողի հարակից տարածքը բարեկարգման մեծածավալ աշխատանքների արդյունքում բնակիչների համար կվերածվի արդիական ու նորաոճ հանգստի գոտու»: