Հայաստան
Հրդեհ Գեղամաբակի դպրոցում
Մարտի 13-ին, ժամը 09։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղամաբակ գյուղի դպրոցում։
Քննարկվել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին:
Այսօրվանից մեկնարկել է գարնանային էտը
Մարտի 13-ից մայրաքաղաքում մեկնարկել է ծառերի գարնանային էտը:
Վթար Գորիս-Երևան ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Մարտի 12-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Գորիս-Երևան ճանապարհի 231-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենային. անհայտ ավտոմեքենայի 53-ամյա վարորդ Լևոն Ասատրյանը մահացել է, իսկ «Լենդ Ռովերի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարեկային ծառայության աշխատակցի ատրճանակը քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: