Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 4 ℃

Рус Eng

Քարեր են նետել Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքի վրա, կոտրել պատուհանը

Հասարակություն

13 Մարտի, 15:52

Մարտի 11-ին չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի վրա՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս. տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան ուղեմասում։ Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը։ Երջանիկ պատահականությամբ լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել ։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները։

ՀԿԵ-ն քաղաքացիներին կոչ է անում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցնում է, որ նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով դրանց կատարողների համար, այլև վտանգում են ուղևորների կյանքն ու առողջությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը