Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Տեսչական մարմինը կքննարկի պեստիցիդ ներմուծողների առաջարկները

Հասարակություն

13 Մարտի, 15:47

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են դիմել պեստիցիդներ ներմուծող մի շարք տնտեսավարողներ, որոնք չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, քանի որ չունեն Տեսչական մարմնի թույլտվությունը:

Թույլտվությունը չի տրամադրվել, որովհետև վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի տվյալներին (հրապարակված է Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am):

Մասնավորապես, ՀՀ օրենսդրության համաձայն, երկրի տարածք թույլատրվում է ներմուծել միայն այն կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդները, որոնք սահմանված կարգով գրանցվել են Հայաստանում։ Տնտեսավարողները փորձել են ներկրել չգրանցված կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդներ: Այսինքն՝ գրանցման է ներկայացվել X կազմակերպության արտադրանք, որը սահմանված կարգով գրանցվել է, սակայն փորձում են ներկրել Y կազմակերպության կողմից արտադրված արտադրանք:

Քանի որ ապրանքն արդեն Հայաստանում է, տնտեսավարողները խնդրում են ընդառաջել և թույլատրել արդեն երկրում գտնվող ապրանքի ներմուծումը՝ խոստանալով հետագայում պահպանել սահմանված բոլոր ընթացակարգերը:

ՍԱՏՄ-ն հորդորել է պեստիցիդ ներմուծողներին իրենց առաջարկությունները ներկայացնել գրավոր դիմումի տեսքով, որին Տեսչական մարմինը կպատասխանի օրենքով սահմանված ժամկետներում: Առաջարկն ընդունվել է:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը