Հայաստան
Կառավարությունն առաջարկում է կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է առանց ընդհատման հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչներ է տեղադրել ՀՀ միջպետական ճանապարհներին։ Երթևեկության ինտենսիվությունն այուսհետև կչափվեն նաև Մ-7 ավտոճանապարհի 4-րդ կմ-ում (Նալբանդի թունելի մոտ) և Մ-5 ավտոճանապարհի 15-րդ կմ-ում (Զվարթնոց բնակավայրի մոտ) տեղադրված հաշվիչներով։
«Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Երևանի «Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
Հարցվածների կեսից ավելին աջակցել է Երևանի Կենտրոնում ծառերի փոխարինմանը
Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին աջակցել է Երևանի Կենտրոնում հին ծառերի հատմանը և սակուրաներով փոխարինմանը. այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի անցկացրած հարցման տվյալները։
Flyone Armenia-ն մեկնարկել է Երևան-Լառնակա-Երևան երթուղով չվերթերը
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: