Քաղաքական

Միջազգային դատարանի որոշումն է անտեսվել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը. Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե Բրյուսելյան բանակցություններում Հայաստանը որևէ բան չի շահել. «Միակը այն էր, որ գերիներին պետք է ազատ արձակել, այն էլ վաղուցվա պահանջ էր, որը պետք է իրականացվեր անկախ այս համաձայնությունից»:

Նա անդրադարձել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ կայացրած որոշմանը. «Այսօր Ադրբեջանի կողմից ավելի մեծ պահանջ է անտեսվել, միջազգային դատարանի որոշումն է անտեսվել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը: ԵՄ արժեհամակարգը պաշտպանող  գլխավոր անձանցից մեկը այս պայմանները համարում է նորմալ: Հայաստանն է դա համարում նորմալ, բա մի տող չեք ուզո՞ւմ գրեք, որ ժողովուրդն այնտեղ արնաքամ է լինում: Եթե այդ հարցը չի լուծվել, ոչ մի հարց էլ չի լուծվել»։