«Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Հասարակություն
16 Մայիսի, 16:42
Երևանի «Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
Հուշակոթողի հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը, ԱԺ պատգամավորներ, ավագանու անդամներ, արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհվածների հարազատներ, բնակիչներ:
Հայրենիքի պաշտպանությանը թաղամասից տասնյակ հայորդիներ են մասնակցել, նրանցից 22-ը զոհվել են կամ այսօր արդեն ողջ չեն:
«Հայրենյաց պաշտպանի» հուշարձանի տեղադրումն ու հարակից պուրակի բարեկարգումը հնարավոր է դարձել բնակիչների ուժերով:
Հետևեք մեզ Telegram-ում