Հայաստան
«ՌԴ-ի հետ հարաբերություններում կգործենք այն ծավալով, որ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո». վարչապետ
Հարցին, կա՞ն հայկական ընկերություններ, որ արդեն պատժամիջոցների տակ են կամ շեմին են, նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ կան ընկերություններ, որոնք այսպես ասած, ռադարի վրա են հայտնվել, նրանց գործունեությունը կուսումնասիրվի և հետևություններ կարվեն»:
ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ. նախարար
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին հայտարարել է, թե իրենց երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի հետ կապված չի փոխվել. ՄԹ-ն ուզում է տեսնել համապարփակ խաղաղություն՝ հնարավորինս շուտ։
Անահիտ Մանասյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի մամուլի ասուլիսը (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է ԱԳ նախարարի և ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի մամուլի ասուլիսը։
«29,8 հազար կմ²-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անկլավների թեմային։ Հարցին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար կմ2 մակերեսով ճանաչելիս դրանում ներառվա՞ծ են նաև անկլավները, նա ասել է. «86,6 հազար կմ2-ն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,8 հազար կմ2-ի հետ։ 29,8 հազար կմ2-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,6 հազար կմ2-ի մեջ մտնում են նաև անկլավները»։