Քաղաքական

«29,8 հազար կմ²-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անկլավների թեմային։ Հարցին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար կմ2 մակերեսով ճանաչելիս դրանում ներառվա՞ծ են նաև անկլավները, նա ասել է. «86,6 հազար կմ2-ն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,8 հազար կմ2-ի հետ։ 29,8 հազար կմ2-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,6 հազար կմ2-ի մեջ մտնում են նաև անկլավները»։

Ըստ վարչապետի՝ դա քաղաքական դիրքորոշում է, հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել. «Անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են։ Եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, դրանցից մեկը կարող է լինել, որ գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են՝ տարածքների, այսպես ասած, համաչափության կամ նույնականացման ձևով, այսինքն՝ քառակուսի կիլոմետրերի ճշգրտումով։ Ենթադրենք, չափել՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, մյուսների տարածքն ինչքան է և, ըստ այդմ, այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա։

Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից   հետո Արծվաշենը, համապատասխանաբար, վերադառնա Հայաստանի կազմ, էն մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադառնան․․․ Այս նրբությունը միշտ պետք է հաշվի առնել, որովհետև այդ իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն»։ 

Հարցին՝ 29.800 կմ2-ն իր մեջ Տիգրանաշենը և Տավուշի 6 գյուղերը ներառու՞մ է, վարչապետն ասել է. «Ո՛չ»: