Հայաստան
«Ավիահարված են հասցրել Մարտակերտին և Ասկերանի գյուղերին»․ Արտակ Բեգլարյան
Գնդակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է։
Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին քննարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ ԼՂ-ում ռազմական գործողությունների համար պատժամիջոցներ սահմանելու հարցը։
Պահանջում ենք շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկել․ Արցախի ԱԳՆ
Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի և հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:
Շոյգուն և Իրանի ԶՈւ ԳՇ պետը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Թեհրանում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Աֆղանստանում:
Մահացել է 5 մարդ, կա 80 վիրավոր․ Արցախի ԱՆ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։