Հայաստան
ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր
Այսօր դեսպան Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։ Մենք նաև մեր զորակցություն ենք հայտնում անցյալ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին։
ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանում է՝ երկրների միջև գործարար կապերը զարգացնելու նպատակով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակության ներկայացուցիչներին՝ ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ Ալ Մազրուիի գլխավորությամբ:
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. նախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից տեղահանվածների համար նախատեսված աջակցության համար։
Սպիտակում վագոն-տնակ է այրվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել՝ 07:21-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 21 քմ):
Ժամը 12-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից տեղահանված 47.115 քաղաքացի
Ժամը 12-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 47.115 քաղաքացի. տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նրա խոսքով, նրանցից հաշվառվել է 22.800-ը։