Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.33

EUR428.81

RUB4.23

Երևան 7 ℃

Рус Eng

ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանում է՝ երկրների միջև գործարար կապերը զարգացնելու նպատակով

Քաղաքական

27 Սեպտեմբերի, 13:04

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակության ներկայացուցիչներին՝ ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ Ալ Մազրուիի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ընդհանուր շրջանակը, առաջնահերթ ուղղությունները և իրականացվող ծրագրերը: Նախարարն անդրադարձել է Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ ԱՄԷ ներկայացուցչական պատվիրակության այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և կուրվագծի համագործակցության նոր ուղղություններ:

Աբդուլլահ Ալ Մազրուին նշել է, որ ԱՄԷ պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը խթանելու նպատակով:  Նա նաև ընդգծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առանցքային դերը երկկողմ գործարար կապերի և հատկապես տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման գործում:

Կողմերը շեշտել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման մեծ ներուժը և պատրաստակամություն են հայտնել փոխանակվելու ունեցած գիտելիքներով և փորձով:

Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական միջոցառումները և հրավիրել ԱՄԷ ընկերություններին մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում