Հայաստան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 14-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ին կնվազի 3-6 աստիճանով։
Վազգեն Մանուկյանը փորձել է հանդիպել Լևոն Տեր–Պետրոսյանի՞ն․ «Հրապարակ»
Մենք կապվեցինք Վազգեն Մանուկյանի հետ, հետաքրքրվեցինք այս միջադեպով՝ իսկապե՞ս առաջարկել է հանդիպել, և մերժվել է իր առաջարկը: Նա ուշադիր լսեց մեր հարցը և ասաց. «Ես Ձեր ասածը ո՛չ կհաստատեմ և ո՛չ էլ կհերքեմ: Շատ շնորհակալ եմ»:
Դատարանի բակում հնչած կրակոցների կիզակետում պատահական մարդիկ չեն․ «Ժողովուրդ»
Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել և կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարպետաց դաս՝ «ՄԻՊ-ը ճգնաժամային իրավիճակներում» թեմայով
Պաշտպանն ընդգծել է, որ իր համար սկզբունքային են անկախությունն ու բացառապես մարդու իրավունքների արժեքներով առաջնորդվելու կարևորությունը։
Գարեգին Բ-ն անդրադարձել է տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հոլոքոսթին, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությանը` շեշտելով, որ այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը մարդկային կյանքում։