Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

ԼՂ ԱԺ փոխնախագահի հետ կապ հաստատել չի հաջողվում․ «Ժողովուրդ»

Մամուլ

14 Նոյեմբերի, 9:10

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո բռնի տեղահանված արցախցիներին չի հաջողվում համաձայնության գալ:

Բանն այն է, որ Արցախի պատգամավորները մտադիր են Հայաստանում արտահերթ նիստ հրավիրել, քննարկել իրենց առաջիկա անելիքները և համատեղ հայտարարություն տարածել, բայց, այսպես ասած, խոչընդոտները շատ են:

Ինչպես մեր լավատեղյակ աղբյուրներն են փոխանցում, պատգամավորները ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցին են փնտրում, որն, ի դեպ, Սամվել Բաբայանի թիմակիցն է, «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ: Բաղունցը դե ֆակտո ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ապօրինի գերեվարման պայմաններում նրա պարտականություններն է կատարում, և հենց նա պետք է ԱԺ նիստ նախաձեռնի:

Վերջինս, սակայն, անհետացել է, չի պատասխանում պատգամավորների զանգերին, անգամ թիմակիցներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը ևս արդեն տևական ժամանակ է՝ զանգահարում, գրում է նրան, սակայն ապարդյուն. որևէ արձագանք չկա: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սա, անհամաձայնություն կա նաև պատգամավորների միջև, նրանց էլ չի հաջողվում համախմբվել մեկ օրակարգի շուրջ:

Պատգամավորների մի մասն էլ, առհասարակ, ՀՀ տեղափոխվելուց հետո կապի դուրս չի գալիս գործընկերների հետ: Թվում էր, թե Արցախի կորստից հետո գոնե պետք է թե’ Հայաստանի, թե’ Արցախի պատգամավորներն իրենց սկզբունքներն ու ներանձնային հարցերը մի կողմ դնեին ու հստակ քայլեր ձեռնարկեին, բայց, ինչպես երևում է, դասեր չեն քաղում եղածից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը