Հայաստան
ՆԳՆ-ն պարզաբանել է Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև միջադեպը
Նոյեմբերի 18-ին, ժամը 1.18-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել որ Պուշկինի փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է։
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի հատուկ հյուրը կլինի Նասիմ Թալեբը, սպասվում են անակնկալներ
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք Գիտության և գործարարության օրեր համաժողովի վերաբերյալ։
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 միլիոն դրամի հարկեր չվճարելու դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը: Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու հերթական դեպքը:
Իրանական կողմը հույս է հայտնել, որ կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություmում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև:
Շիրակում բնական աղբյուրից ապօրինի ջրառը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Շիրակի մարզում գործող կաթի վերամշակմամբ և պանրի արտադրությամբ զբաղվող «Ոսկե Սեր» ՍՊԸ-ում և պարզել, որ Ընկերությունը մոտակա բնական ջրաղբյուրից կատարում է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։