Երևան

«Ամբիոնը պետք չէ օգտագործել ասմունքելու համար, այն էլ՝ անորակ բանաստեղծություններ». Անի Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պետք չէ ամբիոնն օգտագործել մանկական երազանքներով ասմունքելու համար, այն էլ՝ անորակ բանաստեղծություններ։ Սա լուրջ ամբիոն է, և կա ընտրված քաղաքապետ, ընտրված քաղաքային իշխանություն։ Եկեք մի քիչ լրջանանք ու ամեն հարց չտանել էժանագին քաղաքական շոուների»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն՝ արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի ելույթին։ Վերջինս տեղից գոռաց՝ «գնացեք, կարդացեք, անգրագետներ»։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամին, նկատեց, որ նրա բուռն ելույթին արձագանքներ չեղան. «Բոլորս հարգալից լսեցինք Ձեր սուր ելույթը»։

Այնուհետ իրավիճակը թեժացավ, և լեզվակռիվ սկսվեց ավագանու երկու անդամի միջև։

Մանրամասները՝ տեսանյութում