Հայաստան
Կասեցվել է հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում (Տավուշի մարզ, քաղաք Այրում) պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբին է ներկայացվել խաղաղության խաչմերուկը
Հանդիպման ընթացքում անդրադարձանք միջխորհրդարանական կապերի առաջ մղման հեռանկարներին, երկուստեք կարևորեցինք ժողովրդավարական երկրների միասնական ջանքերն՝ ուղղված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանմանը։
Տաթևի վանքի մոտ բեռնատարն արգելափակվել է խճաշերտի մեջ
Փրկարարները քարշակել են «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որը շարունակել է ընթացքը:
Քարհանքից գողացել էին անսարք տրակտորները և հանձնել մետաղների ընդունման կետ
ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են 25-ամյա, 24-ամյա և 41-ամյա երեք տղամարդիկ՝ նորխարբերդցի 41-ամյա տղամարդու «Մերսեդես» մակնիշի ավտոտարհանիչ-մանիպուլյատոր և երևանցի 24-ամյա երիտասարդի «Քեմրի» մեքենաներով:
«Արցախահայերը գնացել, սահմանին կանգնե՞լ են, ուզում են վերադառնա՞լ». Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի հավանականությանը․