Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Рус Eng

Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ ուղղակի համագործակցությունը մասնավոր հատվածի ընկերությունների հետ

Քաղաքական

28 Նոյեմբերի 2023, 15:22

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավային:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի կառավարության ռազմավարական առաջնահերթություններին:

Մհեր Գրիգորյանը առանձնակի կարևորել է ԱԶԲ ուղղակի համագործակցությունը մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ ընդգծելով դրա կարևորությունը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ԱԶԲ նախագահին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքներն ու Կառավարության կողմից իրականացվող աջակցության միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել երկարաժամկետ լուծում պահանջող խնդիրներին:

Զրուցակիցները երկուստեք շեշտել են համագործակցության ընդլայնման կարևորությունը ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև զբաղվածության և թվայնացման ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումների շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում