Քաղաքական

Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբին է ներկայացվել խաղաղության խաչմերուկը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, «Նոյեմբերի 28-ին իմ հրավերով Հայաստանում են Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Կեստուտիս Մասիուլիսը, Զենոնաս Ստրեիկուսը՝ բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորությամբ։

Այցի շրջանակներում այսօր Ազգային ժողովում կայացավ հանդիպում Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի անդամների հետ։ Խոսեցինք երկկողմ և ԵՄ հետ եղած օրակարգային հարցերի մասին, ինչպես նաև տարածաշրջանում տիրող ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի, խաղաղություն հաստատելու մեր ջանքերի մասին՝ ընդգծելով, որ խաղաղության օրակարգը Հայաստանի առաջնահերթությունն է։ Ներկայացրեցինք նաև Խաղաղության խաչմերուկ նախագիծը և ընդգծեցինք Լիտվայի աջակցության կարևորությունը այդ նախագծին։

Հանդիպման ընթացքում անդրադարձանք միջխորհրդարանական կապերի առաջ մղման հեռանկարներին, երկուստեք կարևորեցինք ժողովրդավարական երկրների միասնական ջանքերն՝ ուղղված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանմանը։

Բարեկամական խմբի Հայաստան այցի շրջանակներում նախատեսվում են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և այցելություններ»: