Հայաստան
Հրդեհ Շահումյան փողոցում. 91-ամյա քաղաքացին ծխահարվել է
Փրկարարները Գ. Գ.-ին (ծնված 1932 թ․, ծխահարված) դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Ի՞նչ պանելային քննարկումներ են սպասվում «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենա «Գիտական համակարգը՝ արպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկում: Քննարկման մոդերատորն է Դավիթ Բաղդասարյանը:
ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարել Հայաստանից արտահանված բեռներում «Ռոսսելխոզնադզորի» հայտնաբերումների թիվը
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։
Վարչապետն ընդունել է Amazon web services-ի ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին:
Նախագիծ. կամավոր ատեստավորում կանցնեն նաև ՏՄԱԿ-ի մանկավարժական աշխատողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով հավելավճարի տրամադրման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը: