Հասարակություն

Ի՞նչ պանելային քննարկումներ են սպասվում «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին

Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենա «Գիտական համակարգը՝ արպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկում: Քննարկման մոդերատորն է Դավիթ Բաղդասարյանը: 

Պանելային քննարկման բանախոսներն են՝ Մարինա Աղասյանը, Ալեքսանդր Եսայանը, Գևորգ Սաֆարյանը, Տիգրան Շահվերդյանը և Նարեկ Վարդանյանը: 

2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար  Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ևամենամյա բնույթ ունի: 

«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ իրականացվեց 2022 թվականին 

Միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից:

Միջոցառման մանրամասներն՝ այստեղ

***

Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․ Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը:

Քննարկման մոդերատորն է Խորեն Խրլոբեանը, բանախոսներն են՝ Սերգեյ Մաթևոսյանը, Արմեն Օրուջյանը, Անետա Սերբուշկան, Դանիիլ Շուլեյկոն և Ռալֆ Յիրիկյանը: 

2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար  Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունի: 

«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ իրականացվեց 2022 թվականին 

Միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան  1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից:

Միջոցառման մանրամասներն՝ այստեղ: