Հասարակություն

Միջպետական ավտոճանապարհի մինչև Պուշկին թունել հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ137+060 - կմ141+000 հատվածում՝ Պուշկինի թունելի մոտ‚ կատարվել են միջին նորոգման աշխատանքներ։ 

Միջին նորոգման շրջանակում ճանապարհի երթևեկելի մասում կատարվել է փոսային նորոգում‚ տեղադրվել է հարթեցնող շերտ‚ այնուհետև՝ վերին շերտ։ Լրացվել և հարթեցվել են կողնակները‚ տեղադրվել են նաև ուղղորդիչ սյուներ‚ կատարվել է գծանշում։