Հայաստան
ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են «ԵՄ հետ վիզայի ազատականացման վրացական փորձի» աշխատաժողովին
Ապրիլի 8-ից 10-ը Վրաստանում տեղի է ունեցել «Եվրոպական Միության հետ վիզայի ազատականացման գործընթացի վրացական փորձի դիտարկում» աշխատաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Արդարադատության և Արտաքին գործերի նախարարությունների ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ։
Մայր Աթոռից արձագանքել են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հնչեցրած հայտարարություններին։
Ընդդիմադիրներն Արմեն Աշոտյանին ազատ արձակելու երաշխավորագիր են ներկայացրել
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել դատարան։
Հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում. եղել է փոխհրաձգություն. ԱԱԾ
Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում»:
ԱՄՆ-ից ներմուծված առաքանուց հայտնաբերվել է 500 հազար դոլար արժողությամբ «կոկաին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների ու ԱԱԾ տնտեսական անվտանգության և Կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ուղարկված ծանրոցը: