Հայաստան
Ազգային բևեռի ներկայացուցիչը թիկունքից հարվածել է ոստիկանին
Դրանից հետո, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել իրավախախտում կատարող անձանց, հանրահավաքի մասնակից մի կին, օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, թիկունքի հատվածից մոտենալով ոստիկաններից մեկին՝ բռունցքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխի հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բրազիլիա մասնակցելու Կոստա դու Սաուիպե քաղաքում կայանալիք «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին։
Կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը. ավագանին հաստատեց որոշումը
Երևանի ավագանու որոշմամբ Տիկնիկային թատրոնի մոտ՝ Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեում կտեղադրվի դերասան Երվանդ Մանարյանի արձանը։
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպում են ունեցել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի գլխավորած պատվիրակության հետ: