Հասարակություն

Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն

Ակցիայի 63 մասնակից ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ առավոտյան Երևանի մի շարք փողոցներում ընդդիմադիրները սկսել են բողոքի ակցիաները՝ փակելով ճանապարհները։ Բողոքի ակցիայի մասնակիցներին են միացել «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Հայկ Մագոյան