Հայաստան
Նախարարը մասնակցել է աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի անդամների կողմից:
Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը. Մկրտչյան
Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով։
Քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ գործընկերությանն առնչվող հարցեր
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են մի շարք առանցքային ոլորտներում, տարբեր մակարդակներում ու ձևաչափերում:
Հանձնարարվել է գույքագրել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով հնարավոր վնասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ:
Team Telecom Armenia - բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում: