ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
- Ucom - 6 բջջային կայանների աշխատանքները դեռևս չեն վերականգնվել
- TEAM Telecom Armenia – բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է, օպտիկական կապը՝ նույնպես
- Վիվա-ՄՏՍ - բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է: