Հայաստան
Անահիտ Ավանեսյանն արյունատվության ակցիային մասնակցել է ամուսնու հետ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արյունատվության բացօթյա ակցիային այսօր մասնակցել է ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի հետ։
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Կվերականգնվի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին, կտեղադրվի զանգաշտարակ-ռոտոնդան
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնել կատարել վերաբաշխում՝ 66,127.3 հազար դրամ գումարի չափով՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման նպատակով:
«Վաղուց ժամանակն է վերջ դնել օրեցօր աճող ատելության մթնոլորտին». Բաբկեն Թունյան
Անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, պետք չի ծաղրել ու վիրավորել որևէ մեկին, առավել ևս՝ վիրավորում ստացածներին:
Կքննարկվեն ««Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցի տարածքում շինթույլտվության փաստաթղթային հարցերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: