Հայաստան
0,5 միավորի փոխարեն կկիրառվի 0,25 տուգանային միավոր
Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։

Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհին մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածի 2կմ երկարությամբ տեղամասում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։

Փախստականների տեղավորման հարցերում հ/կ-ները վերահսկողություն կսահմանեն
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ««Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Աներն ու փեսան ձերբակալվել են՝ ծխախոտի ապօրինի վերավաճառքի համար
Փեսան ընդունեց, որ ինքն է աներոջը տվել ծխախոտը: Նաև հայտնեց, որ անցած տարվանից սկսած` Մեղրիի մաքսատան մոտակայքում անծանոթ անձանցից պարբերաբար, բլոկը 2200-3000 դրամով, գնել է ծխախոտ և վերավաճառել 3-4 հազար դրամով: Ըստ նրա` աներոջը վերջին անգամ երեք օր առաջ տվել էր 80 բլոկ ծխախոտ:
Մրցույթ՝ ուղղված գիտական նախագծերի իրականացման արդյունավետության խթանմանը
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթը, որը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա: